Այս տարվա ապրիլի 1-ից մինչ օրս A կարգի տաքսու արտոնագիր ունեցող անձանց տրվել է, ընդհանուր առմամբ, 35 հազար 558 թույլտվություն, որոնց 13,7 տոկոսն ակտիվացված է, հայտնել են Թբիլիսիի քաղաքապետարանից։
Նշենք, որ ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել տաքսիների բարեփոխման երրորդ փուլը, որը նախատեսում է տաքսու արտոնագիր ունեցող անձանց թույլտվության ցմահ փոխանցում։
Ի դեպ, թույլտվության ակտիվացման ժամկետը սահմանվում է այս տարվա ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի ապրիլի 1-ը։