Վրաստանում տեխնիկական կրթություն ստացող աղջիկների տոկոսային բաժինը 46 տոկոսով ցածր է տղաների մասնաբաժնից, այս մասին տեղեկություն է հրապարակում ISET Policy Institute-ը։
«Տեխնիկական կրթությունը նպաստում է կանանց զբաղվածությանը բարձր վարձատրվող ոլորտներում, ինչը, ի վերջո, ազդում է կանանց տնտեսական հզորացման վրա», — նշվում է ISET-ի տարածած տեղեկատվության մեջ։
Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների՝ 2023-2024 թվականներին բակալավրիատում սովորել է 18542 կին և 18840 տղամարդ։ Նույն ժամանակահատվածում մագիստրատուրա ընդունվել է 7623 կին և 5835 տղամարդ։ Ինչ վերաբերում է մասնագիտական ծրագրերին, ապա կանանց թիվը կազմել է 1568, իսկ տղամարդկանցը՝ 1919։