Գախարիան անդրադարձել է Սալոմե Զուրաբիշվիլիի վրա ձվեր նետելու դեպքին

Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան, ում վրա նախօրեին օդանավակայանում ձվեր էին նետել, այսօր առավոտյան անդրադարձել է Սալոմե Զուրաբիշվիլիի վրա նույնանման հարձակմանը և իր աջակցությունն է հայտնել նրան։

«Պատկերացրեք Իվանիշվիլիի սարսափած դեմքը, երբ նա հրամայեց հարձակվել կնոջ վրա ձվերով, և հիշեք դա ամեն անգամ, երբ Իվանիշվիլին սկսում է մեզ հետ խոսել արժանապատվության, հայրենիքի սիրո և վրացական ավանդույթների մասին»,- գրել է Գիորգի Գախարիան։

«Իմ աջակցությունը Սալոմե Զուրաբիշվիլիին»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայից հետո, Մյունխենի անվտանգության համաժողովից վերադառնալիս, անհայտ անձինք, ենթադրաբար, ձվեր են նետել նաև Սալոմե Զուրաբիշվիլիի վրա։ Այս տեղեկությունը հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը։