Զուգդիդիում բազմահարկ շենքի 6-րդ հարկում, ուշ գիշերը բռնկված հրդեհից երկու երեխա է մահացել։
Հրշեջ-փրկարարական ջոկատը դեպքի վայր է ժամանել, երկու դեռահասի հայտնաբերել են մահացած, ևս երկուսին կարողացել են ժամանակին դուրս բերել։
Շտապ օգնության խումբը մյուս երկու երեխաներին տեղափոխել է կլինիկա, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հարևանների խոսքով՝ դեպքի պահին երեխաները հավանաբար տանը մենակ քնած են եղել։ Դեռահասների ծնողները տեղում չեն եղել։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ հրդեհը ժամանակին մեկուսացվել է, չի տարածվել մյուս հարկերում:
Հրդեհի պատճառն այս պահին հայտնի չէ: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։