Հունվարի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 17 066 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 127 234 -ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 5 397 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 986 928 մարդ։
Վարակից մահացել է ևս 30 մարդ, ընդհանուր՝ 14 870:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 26.5%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 17.88%, վերջին 7 օրվանը՝ 22.1%: