Թբիլիսիի Վարկեթիլի մետրոկայանի հարակից բացօթյա տարածքում առևտուրը կարգելվի։ Այդ մասին քաղաքապետարանի նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Կալաձեն հայտնել է, որ առևտրականները պետք է տեղափոխվեն հատուկ նշանակված առևտրային տարածքներ։
«Այս կապակցությամբ բազմաթիվ զանգեր ու հաղորդագրություններ ենք ստացել։ Խոսքը վերաբերում է Վարկեթիլի մետրոյի հարակից տարածքին, որտեղ առևտրականները զբաղվում են փողոցային առևտրով և ստեղծում հետիոտների տեղաշարժման խնդիր։ Մոտակայքում կան առևտրային տարածքներ, և ես ուզում եմ Սամգորիի թաղապետին հանձնարարել բանակցել այդ տարածքների տնօրինության և դրսում առևտրով զբաղվողների հետ` տեղափոխվելու նրանց համապատասխան տարածքներ», — նշել է Կալաձեն։