Փետրվարի 1-ից կորոնավիրուսի համակարգային թեստավորումը ժամանակավորապես կդադարեցվի առանց ախտանշանների քաղաքացիների համար։ Այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն։ Սա կվերաբերի ինչպես արագ հակագեն թեստին, այնպես էլ PCR թեստավորմանը։
«Այսօր կորոնավիրուսի կանխարգելման միջգերատեսչական խորհրդին առաջարկել ենք փետրվարի 1-ից, բացի բուժանձնակազմից, մյուս բոլոր քաղաքացիների համակարգային թեստավորումը ժամանակավորապես դադարեցնել»,- ասել է Գամկրելիձեն։
Համակարգային թեստավորում անցնում են տարբեր ոլորտներում աշխատող և ռիսկային խմբերում գտնվող քաղաքացիները, օրինակ՝ հանրակրթական դպրոցների ուսուցիչները պարտավոր են 2 շաբաթը մեկ անցնել 72 ժամյա PCR թեստավորում։
«Եթե քաղաքացին ունի ախտանշաններ, ապա թեստավորումն անհրաժեշտ չէ։ Խորհուրդ է տրվում, ախտանշանների առկայության դեպքում միանգամից ինքնամեկուսանալ» — նշել է վարակաբանը։
Գամկղրելիձեն նաև հավելել է, որ այն անձինք, ովքեր թեստ չեն հանձնել՝ չնայած ախտանիշներին, բայց գտնվել են ընտանեկան բժշկի հսկողության տակ, կդիտարկվեն որպես կորոնավիրուսը հաղթահարած և նրանց կտրվի «կանաչ անձնագիր»։