Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նոյեմբերի 30-ին մեկնել է Բելգիայի թագավորություն: Նա մասնակցելու է Վրաստան-Եվրամիություն ասոցացման խորհրդի երրորդ նիստին, որ կանցկացվի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում:Այս մասին հաղորդում է Վրաստանի կառավարության կայքը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, եռօրյա այցի շրջանակներում Կվիրիկաշվիլին հանդիպելու է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին, Եվրախորհրդարանի փոխնախագահներ Մանֆրեդ Վեբերին եւ Ջանի Պիտելին:
Վրաստանի վարչապետը հանդիպելու է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: Հանդիպման ավարտից հետո կողմերը համատեղ մամուլի ասուլիս կտան:
Վրաստանի վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիին, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանին, միգրացիայի, ներքին եւ քաղաքացիական հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսիսին և այլ պաշտոնյաների հետ:
Վրաստանի պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն, տնտեսության եւ կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան, Եվրոպական եւ Եվրաատլանտյան կառույցներում ինտեգրման հարցերով պետնախարար Վիկտոր Դոլիձեն, պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավան: