Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում հանրակրթական դպրոցների 23 869 աշակերտների ծնողներ ցանկություն են հայտնել անցնել առցանց կրթության այս շաբաթ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին հայտնում է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը։
Ինչ վերաբերում է ուսուցման առցանց տարբերակից առկա տարբերակին անցնելուն, ապա այսպիսի ցանկություն ունեցել են հանրակրթական դպրոցների 4842 աշակերտներ։
Հիշեցնենք, որ առցանց ուսուցման անցնելու համար հայտը հնարավոր է լրացնել հետևյալ կայքում ամեն հինգշաբթի ժամը 00։00-18։00։
Վրաստանի հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը սկսվել է հունվարի 17-ից դասասենյակներում, սակայն ցանկության դեպքում ծնողները կարող են հրաժարվել դասասենյակներում դասերից և այն շարունակել առցանց ձևաչափով: