Զբոսաշրջության ազգային վարչությունը «Վրաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման և խթանման համար» ծրագրում է 2022 թվականին տարբեր գործողություններ, որոնց համար առանց մրցույթի կծախսի մինչև 12 միլիոն լարի (մոտ 3 մլն 897 հազար դոլար)։
Ըստ վարչության՝ հիմնական առաջնահերթությունը կտրվի միջազգային և ներքին շուկաներում երկրի զբոսաշրջային ներուժի ցուցադրմանը։
Նախատեսվում է նաև մասնակցել միջազգային ցուցահանդես-տոնավաճառներին, իրականացնել գովազդային արշավներ Վրաստանում, բացել ներկայացուցչություններ այլ երկրներում, անցկացնել շնորհանդեսներ և այլն։ Վերոնշյալ բոլորը պահանջում են տարբեր ապրանքների և ծառայությունների գնում, մասնավորապես.
- Միջազգային ցուցահանդեսներ՝ 800 000 լարի
- Վերապատրաստման ծառայություններ՝ 300 000 լարի
- Լրատվական գործակալության ծառայություններ՝ 16 000 լարի
- Ծառայություններ հետազոտությունների ոլորտում՝ 34 000 լարի
- Տարբեր կոմերցիոն ծառայություններ՝ 375 000 լարի
- Հյուրանոցում հանդիպումների և կոնֆերանսների կազմակերպման ծառայություններ՝ 100 000 լարի
- Մարքեթինգային արշավների կազմակերպում՝ 4,880,000 լարի
- Վրացական գինու գնում և առաքում՝ 5 000 լարի
- Արվեստի ծառայություններ թիրախային շուկաներում՝ 57200 լարի
- Գովազդային հոլովակների նկարահանում՝ 300 000 լարի
- Մարքեթինգի և PR խորհրդատվական ծառայություններ՝ 5 000 000 լարի
- Բեռնափոխադրումներ՝ 50 000 լարի
- Սերվերային ծառայություններ՝ 20 000 լարի
- Վարչական ծառայություններ՝ 50 000 լարի