Ծալենջիխայում 53-ամյա կինը մահացել է որդու կողմից պատահաբար արձակված գնդակից։ Փամփուշտը դիպչել է կնոջ կոկորդին։ Նրան փորձել են արագ հասցնել հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել քաղաքացու կյանքը։
«Դժբախտ պատահար էր, շատ լավ ընտանիք էին, նրանցից ոչ մի ձայն չենք լսել, ներկա են եղել բոլորը՝ հայր, մայր, որդի», — պատմել են ականատեսները։
Դեպքի առթիվ ընթանում է հետաքննություն։