Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համայնքների պալատում բանավեճ է տեղի ունեցել Ռուսաստանի ռազմավարության և որոշ երկրների, այդ թվում նաև Վրաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ։ Բանավեճի ընթացքում խորհրդարանականները կենտրոնացել են Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության և նրա տարածքային ամբողջականության խախտման փաստերի վրա։
Բանավեճի ժամանակ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համայնքների և զարգացման հարցերով պետքարտուղարն ընդգծել է Ռուսաստանի երկարաժամկետ գործողությունները Վրաստանում և Ղրիմում, մինչդեռ Արևմուտքը սահմանափակվում է Ռուսաստանի նկատմամբ կարճաժամկետ գործողություններով:
Պատգամավոր Դեմիեն Մուրը նշել է, որ իր նպատակներին հասնելու համար Ռուսաստանը պատրաստ է խախտել ինքնիշխան պետությունների տարածքային ամբողջականությունը։
«Ուկրաինայում 2014 թվականի գործողություններն ու ողբերգական հետևանքները և երկրի արևելքում շարունակվող պատերազմը մեզ կասկած չեն թողնում, որ Ռուսաստանը պատրաստ է հետամուտ լինել իր նպատակներին՝ կրկին խախտելով ինքնիշխան պետությունների տարածքային ամբողջականությունը։ Դա երևաց նաև 2008 թվականին՝ Վրաստանի հնգօրյա պատերազմի ժամանակ», — ասել է Մուրը։