Հունվարի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 326 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 979 235-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 044 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 922 411 մարդ։
Վարակից մահացել է ևս 48 մարդ, ընդհանուր՝ 14 359:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 9.60 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.86 %, վերջին 7 օրվանը՝ 9.91%: