Վրաստանից Ղազախստան հաջորդ չվերթը կիրականացվի այսօր։
«Fly Aristana» ընկերության ներկայացուցչի խոսքով՝ գրանցումն իրականացվում է հանգիստ միջավայրում։ Ինքնաթիռը Քութայիսիի օդանավակայանից կթռչի Նուր-Սուլթան։
Նշենք նաև, որ երեկ՝ հունվարի 10-ին հերթական չվերթն է իրականացվել։ Իսկ հունվարի 9-ի դրությամբ Ակտաու և Ատիրաու օդանավակայաններից երկու ինքնաթիռ էր ժամանել Քութայիսիի օդանավակայան, որտեղ Ղազախստանից ընդհանուր առմամբ 87 ուղևոր է ժամանել։ Նրանց թվում Վրաստանի շուրջ 60 քաղաքացիներ են եղել։
Երեկ՝ հունվարի 10-ին, կառավարության նիստի ժամանակ էլ Վրաստանի Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ Ղազախստանում գտնվող Վրաստանի քաղաքացիները մոտ օրերս կվերադառնան երկիր։
Նորայր Միսկարյան