Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ Առաջին Հանրապետության հրապարակից մեքենաները տարբեր ուղղություններով երթ են սկսել։ Հոգևորականները շնորհավորում են քաղաքացիների Սուրբ Ծնունդը: Երթը կավարտվի Սամեբայի տաճարում՝ ժամը 16:00-ին Սուրբ Ծննդյան գոհաբանական աղոթքով:
Հիշեցնենք, որ վրաց ուղղափառ եկեղեցու Սուրբ Ծննդյան ավանդական «Ալիլո» բարեգործական երթը կորոնավիրուսի համաճարակի պատճառով այս տարի կանցկացվի փոփոխված կանոններով։ «Ալիլո»-ի ժամանակ հավաքված նվիրատվությունները կբաշխվեն մանկատներին, ծերանոցներին և կարիքավորներին։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ևս մի շարք պատգամավորների հետ եղել է Հանրապետության հրապարակում, որտեղ Սուրբ Ծննդյան նվերներ է հանձնել Ալիլոյի մասնակիցներին։ Շալվա Պապուաշվիլին հերթական անգամ շնորհավորել է ուղղափառ աշխարհի Սուրբ Ծնունդը։
Նշենք նաև, որ այսօր, հունվարի 7-ին ուղղափառները նշում են եկեղեցական տոնացույցի ամենակարևոր տոներից մեկը` Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Այսօր ուղղափառ բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան պատարագ։
Նորայր Միսկարյան