Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում, ավանդույթի համաձայն, հայ կաթոլիկ եկեղեցին յուրահատուկ կերպով նշեց Սուրբ Ծնունդը:
Ամեն տարի հունվարի 6-ին՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, գյուղում մեծ ցնծություն է, այստեղ տոնը նշելու են հավաքվում ոչ միայն տեղացիները, այլ նաև հարևան գյուղերի բնակիչները:
Այստեղ անցկացվում է Խաչը ջրից հանելու արարողություն և օրն էլ անվանում են «Խաչի օր»:
Տեր Անտոն Քահանա Անտոնյանի խոսքից հետո խաչը նետվեց ջրամբարը, իսկ տեղի երիտասարդները միմյանց հետ մրցեցին, թե ով կհասնի սկզբից խաչին: Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես հաղթեց ծնունդով հեշտիա Գյուղից Սերգեյ Հակոբյանը:
Տեղի քահանա Տեր Անտոնն «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասաց․
«Գյուղում այս արարողությունն ունի մոտ 200 տարվա պատմություն, ամեն տարի Սուրբ Ծննդի տոնը մեծ շուքով նշվում է Հեշտիայում, կոմունիստների ժամանակ տոնը 70 տարի նշվել է գիշերով, քանզի այն ժամանակ արգելված էր, իսկ այժմ 30 տարուց ավելի է ինչ տոնը հրապարակայնորեն նշվում է մեր գյուղում»:
Սևակ Գաբրիելյան