Հունվարի 5-ի դրությամբ Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում իրականացվել է 7 191 պատվաստում։ Ընդհանուր առմամբ երկրում իրականացվել է 2 528 030 պատվաստում։
Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալների՝ կորոնավիրուսի դեմ երկրում մեկ դեղաչափով պատվաստվել է 2 528 030 քաղաքացի, այսինքն չափահաս բնակչության 45.0 տոկոսը, մինչդեռ ամբողջությամբ՝ երկու դեղաչափով պատվաստվել է 1 156 606 քաղաքացի՝ չափահաս բնակչության 40.3 տոկոսը։
Երրորդ չափաբաժնով (բուստեր) պատվաստվել է ընդհանուր հաշվով 77 125 մարդ։
Այժմ Վրաստանում հասանելի 3 պատվաստանյութերից ամենաշատ պատվաստումներ իրականացվել է Pfizer պատվաստանյութով (ավելի քան 1,5 մլն պատվաստում)։
Ըստ տարիքային խմբերի, ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 18-49 տարեկան անձանց շրջանում, իսկ ըստ շրջանների՝ կրկին ամենաշատ պատվաստումներ իրականացվել են մայրաքաղաք Թբիլիսիում (1 217 027 պատվաստում)։
Վրաստանում հնարավոր է պատվաստվել 3 տեսակի պատվաստանյութերով՝ Sinovac, Sinopharm, Pfizer:
Տաթև Խոցանյան