Հունվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 590 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 942 173-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1 955 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 904 903 մարդ։
Վարակից մահացել է ևս 67 մարդ, ընդհանուր՝ 14 009:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 9.13%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 5.67%, վերջին 7 օրվանը՝ 6.26%: