Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների՝ 2021 թվականի դեկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,3 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 13,9 տոկոս։
Ինչ վերաբերում է հիմնական գնաճին, ապա այս ցուցանիշը 2021 թվականի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 5,9 տոկոս։
Ամսական գնաճի ձևավորման վրա հիմնական ազդեցությունը եղել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների խմբերի գների փոփոխությունը, որտեղ գներն աճել են 0,8 տոկոսով՝ արտացոլելով ամսական գնաճի 0,27 տոկոսային կետով աճը։
Գներն աճել են հետևյալ ենթախմբերում.
- ձուկ՝ 2,3 տոկոս,
- շաքարավազ, մուրաբա և այլ քաղցրավենիքներ՝ 2,0 տոկոս,
- կաթ, պանիր և ձու՝ 1,9 տոկոս,
- բանջարեղեն՝ 1,8 տոկոս,
- ձեթ և յուղ՝ 0,9 տոկոս:
Հյուրանոցներ, սրճարաններ և ռեստորաններ խմբում գներն աճել են 0,9 տոկոսով՝ արտացոլելով ամսական գնաճի 0,06 տոկոսային կետով աճը։
Հագուստեղենի և կոշկեղենի խմբում գրանցվել է գների 1,4 տոկոս անկում՝ արտահայտված ամսական -0,05 տոկոսային կետով գնաճով։ Գները նվազել են ինչպես կոշիկի՝ -2,4 տոկոս, այնպես էլ հագուստի՝ -0,7 տոկոս ենթախմբերի համար:
Տարեկան գնաճի ձևավորման վրա հիմնական ազդեցությունը եղել է պարենային և ոչ ալկոհոլային խմիչքների խմբերի գների փոփոխությունը։ Այս խմբում գներն աճել են 15,6 տոկոսով՝ արտացոլելով տարեկան գնաճը 5,01 տոկոսային կետով։
Գներն աճել են հետևյալ ենթախմբերում.
- ձեթ և յուղ՝ 24,5 տոկոս,
- բանջարեղեն՝ 20,7 տոկոս,
- հաց և հացաբուլկեղեն՝ 20,2 տոկոս,
- շաքարավազ, մուրաբա և այլ քաղցրավենիք՝ 19,8 տոկոս,
- ձուկ՝ 16,5 տոկոս,
- կաթ պանիր և ձու՝ 15,3 տոկոս,
- հանքային և աղբյուրի ջուր, զովացուցիչ ըմպելիքներ և բնական հյութեր՝ 13,5 տոկոս,
- մրգեր և խաղող՝ 10,5 տոկոս,
- միս և մսամթերք՝ 10,2 տոկոս,
- սուրճ, թեյ և կակաո՝ 6,1 տոկոս։
Տրանսպորտի խմբում գներն աճել են 17,3 տոկոսով՝ արտացոլելով ընդհանուր ցուցանիշի 2,24 տոկոսային կետով աճը։ Գները հիմնականում բարձր են անձնական տրանսպորտային միջոցների շահագործման համար՝ 24,9 տոկոս։
Բնակարան, ջուր, էլեկտրաէներգիա, գազ խումբն արձանագրել է գների 43.5 տոկոս աճ, որն արտացոլվել է տարեկան գնաճի 3.64 տոկոսային կետով։
Գներն աճել են հետևյալ ենթախմբերի համար.
- ջրամատակարարում և բնակարանների հետ կապված այլ ծառայություններ՝ 64,7 տոկոս,
- էլեկտրաէներգիա, գազ և այլ վառելիքներ՝ 64,4 տոկոս,
- բնակարանների ընթացիկ սպասարկում և վերանորոգում՝ 8,0 տոկոս:
Միաժամանակ, գները նվազել են փաստացի բնակարանային հարկի գծով՝ -3,1 տոկոս։
Նորայր Միսկարյան