Կանադան ընդլայնել է Ռուսաստանի դեմ կիրառվող անձնական պատժամիջոցների ցուցակը: Ցանկում ներառվել է ևս 15 մարդ՝ այդ թվում Ղրիմից ընտրված՝ Պետդումայի 6 պատգամավոր: Կանդական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ ասված է. «Պատժամիջոցների ավելացումը հարկավոր է՝ Ռուսաստանի վրա անհրաժեշտ ճնշումը պահելու համար, որպեսզի ստիպել՝ կատարել միջազգային պարտավորությունները՝ Ուկրաինայի նկատմամբ: Կանադան չի ընդունում Ղրիմում ռուսական ընտրությունների լեգիտիմությունը և արդյունքները, ինչպես նաև երբեք չի ընդունել ուկրաինական տարածքի անօրինական բռնակցումը»:
Ռուսաստանում Կանադայի դեսպանատանը հայտնել են, որ Կանադայի նոր պատժամիջոցներին կարձագանքեն «փոխադարձության սկզբունքով»: Նոյեմբերի սկզբին Եվրամիության երկրների ֆինանսների նախարարները Ղրիմի պաշտոնյաների նկատմամբ նոր պատժամիջոցների հարցում համաձայնության էին եկել: ԵՄ կողմից ֆինանսական և մուտքի արտոնագրի սահմանափակումներ են տարածվել արդեն 151 անձի և 37 ընկերությունների նկատմամբ՝ Ղրիմը Ռուսաստանին միանալու մեջ դեր ունենալու և Ուրաինայի արևելքում ռուսամետ անջատողականներին աջակցության համար: Ավելի ուշ նման որոշում ընդունեցին նաև ԱՄՆ-ում: Հիշեցնենք՝ Ղրիմը Ռուսաստանին միացավ 2014-ին:
Նյութի աղբյուր՝ apsny.ge