Վրաստանի քաղաքացիներն այսուհետ կարող են հեշտությամբ՝ հաղորդագրության միջոցով տեղեկանալ կոմունալ վճարների մասին՝ մուտքագրելով հատուկ ծածկագիրը։
Վրաստանի ազգային էներգիայի և ջրի կարգավորման ազգային հանձնաժողովը (GNERC) հայտնում է, որ մուտքագրելով * 303 # և հետևելով հրահանգներին՝ արագ և անվճար հնարավոր է ստուգել էլեկտրաէներգիայի, գազի կամ ջրի կոմունալ վճարները։
Այս USSD ծածկագիրը կարող են օգտագործել MagtiCom, Silknet և Beeline բջջային օպերատորների բաժանորդները։ Ծառայությունն ինտերնետ հասանելիություն կամ որևէ հավելվածի ներբեռնում չի պահանջում, այն հասանելի է բոլոր տեսակի բջջային հեռախոսների համար: Ծառայությունն անվճար է և հասանելի է Վրաստանի ողջ տարածքում։
Տաթև Խոցանյան «Ալիք մեդիայի» ստաժոր