Օտարերկրյա քաղաքացիները ևս կարող են պատվաստվել Վրաստանում

Վրաստանում ապրող ցանկացած երկրի քաղաքացի այժմ կարող է պատվաստվել, եթե օրինական ճանապարհով մուտք է գործել Վրաստան և գտնվել է երկրում առնվազն երեք ամիս։

Վրաստանում կացության թույլտվություն չունեցող օտարերկրյա քաղաքացիների համար պատվաստվումը հասանելի է դեռևս 3 հաստատություններում՝ Թբիլիսիի Նիկոլոզ Կիփշիձեի կենտրոնական համալսարանական կլինիկայում, Բաթումիի հանրապետական ​​հիվանդանոցում և Քութայիսիում՝ Չխոբաձեի հաշմանդամների և տարեցների բժշկական կենտրոնում։

Այլ կերպ ասած՝ COVID-19-ի դեմ պատվաստվել արդեն կարող են Վրաստանում օրինական կերպով գտնվող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձիք, նրանք, ովքեր Վրաստանում են գտնվել մուտքից առնվազն 3 ամսվա ընթացքում, ինչպես նաև նրանց ընտանիքները։

Պատվաստումը հասանելի է նաև՝ «Աշխատանք Վրաստանից» պետական ​​ծրագրին մասնակցողներին, Վրաստանում սովորող օտարերկրյա ուսանողներին, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ​​ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին, միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների օտարերկրյա աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին, Վրաստանի օկուպացված տարածքների բնակչությանը՝ անկախ քաղաքացիությունից, ինչպես նաև օկուպացված տարածքներում դիվանագիտական ​​առաքելությունների և միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող նախագծերի վրա աշխատող անհատներին ու նրանց ընտանիքներին:

Նշենք նաև, որ պատվաստումը հասանելի է նաև՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց համար N164 հրամանագրով սահմանված օտարերկրյա քաղաքացիների համար, որի ընտանիքի անդամը (երեխա, ծնող, ամուսին) Վրաստանի քաղաքացի է։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր