Վրաստանի Ազգային բանկը հրապարակել է մակրոտնտեսական սցենարները։ Այս փաստաթուղթը նաև նախանշում է, թե ինչպես կարող է փոխվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 2022 թվականի վերջ։ Ակնհայտ է, որ փաստաթուղթն արտացոլում է ինչպես հիմնական, այնպես էլ լավատեսական և հոռետեսական սցենարները։
Ելակետային, այսինքն հիմնական սցենարի համաձայն՝ 2022 թվականին դրամավարկային քաղաքականության դրույքաչափը, այսինքն՝ փողի գինը Վրաստանում կնվազի 2 տոկոսային կետով։ Ըստ այդմ, ելակետային սցենարն է հաջորդ տարի վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել մինչև 8,5%:
Նույն սցենարով դրամավարկային քաղաքականության դրույքը 2023 թվականին կնվազի լրացուցիչ 1,5 տոկոսային կետով՝ մինչև 7%, իսկ 2024 թվականին այն կմնա անփոփոխ։
Ինչ վերաբերում է լավատեսական սցենարին, ապա 2022 թվականին վերաֆինանսավորման տոկոսադրույքը կնվազի 2,5 տոկոսային կետով, 2023 թվականին ևս մեկ տոկոսային կետով, իսկ 2024 թվականին՝ լրացուցիչ 0,5 տոկոսային կետով։
Ըստ հոռետեսական սցենարի՝ 2022 թվականին փողը կրկին կթանկանա՝ 0,5 տոկոսային կետով և կհասնի 11 տոկոսի, մինչդեռ 2023 և 2024 թվականներին այն կնվազի երկուական տոկոսային կետով։
Հիշեցնենք նաև, որ ընթացիկ ժամանակահատվածում Վրաստանում վերաֆինանսավորման տոկոսադրույքը կազմում է 10,5%:
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր