Վրաստանի 2022-2024 թվականների դրամավարկային և արժութային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին խորհրդարանական բանաձևում առաջիկա երեք տարիներին գնաճը կրկին 3 տոկոս կկազմի։
Միջնաժամկետ կտրվածքով գնաճը պահպանելու համար կենտրոնական բանկը 2022-2024 թվականներին հիմնականում կկիրառի քաղաքականության տոկոսադրույքը, որի փոփոխությունը տնտեսություն կփոխանցվի դրամավարկային քաղաքականության հետևյալ գործիքների միջոցով.
- վերաֆինանսավորման վարկեր, մեկամսյա բաց շուկայական գործիք, մշտական գործիքներ
- պետական պարտատոմսեր
- ավանդի վկայագրեր
- արժութային միջամտություններ, նվազագույն պահուստավորման պահանջներ և այլ գործիքներ
2022-2024 թվականներին սպառողական գների ակնկալվող դինամիկայի արտաքին գործոններից հնարավոր ռիսկերն են՝ նավթի և պարենային ապրանքների համաշխարհային գների, աշխարհաքաղաքական և այլ համաշխարհային ռիսկերի, կարգավորվող գների փոփոխությունները, հիմնական առևտրային գործընկեր երկրներից գնաճի ներմուծումը և այլն:
«Ազգային բանկի դրամավարկային քաղաքականությունը չի արձագանքի արտաքին գործոնների հետևանքով գնաճի թիրախից ժամանակավոր շեղմանը, եթե շեղումն այնքան ուժեղ չէ, որ ազդի գնաճի վրա ազդող հիմնարար գործոնների վրա»,- ասված է բանաձևում։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր