Վրաստանի խորհրդարանը ևս մեկ տարով՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը երկարաձգել է Վրաստանի կառավարության լիազորությունները՝ առանց արտակարգ դրություն հայտարարելու երկրում կորոնավիրուսի պայմաններում սահմանափակումներ սահմանելու օրինագիծը: Օրինագիծը դրվել է քվեարկության և ընդունվել 77 կողմ ձայնով: Օրինագծին դեմ է քվեարկել 4 ընդդիմադիր պատգամավոր:
Կորոնավիրուսի համավարակի հետևանքով խորհրդարանը 2020 թվականի հուլիսից կանոնավոր լիազորություններ է տալիս Վրաստանի կառավարությանը՝ սահմանափակելով սահմանադրական իրավունքները, ինչպիսիք են ազատ տեղաշարժը, պարետային ժամ սահմանելը, միջքաղաքային երթևեկությունն արգելելը և տարբեր հաստատությունների փակումը։
Հենց այս իրավունքից օգտվելով միջգերատեսչական համակարգող խորհուրդը՝ վերջին նիստում գիշերային ակումբներին կրկին իրավունք չի տվել վերսկսել աշխատանքը։
Վերոնշյալ լիազորությամբ կառավարությունն իրավունք ունի տուգանել քաղաքացիներին և ընկերություններին իր կողմից սահմանված սահմանափակումները խախտելու համար, իսկ հետագայում կարող է նույնիսկ քրեական պատասխանատվության ենթարկել նրանց։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր