Կովկասի համալսարանի տնտեսագիտական դպրոցի դեկան Սոսո Բերիկաշվիլիի խոսքով ներմուծման և արտահանման տվյալները աճել են հավասարապես։
Տնտեսագետը բացատրում է, որ ներմուծումից կախվածության ցուցանիշը բարձր է, իսկ տեղական արտադրությունը դեռ չի զարգանում։ Սրանք են հիմնական պատճառները, թե ինչու մարդիկ ավելի քիչ են զգում արտահանման աճը սեփական գրպանի վրա։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2021 թվականի հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում արտահանումն աճել է մինչև 3,8 միլիարդ դոլար։ Սա 26,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ըստ վիճակագրության՝ Վրաստանի համար դեռևս խոշոր գործընկերներն են՝ Չինաստանը՝ 537,9 մլն ԱՄՆ դոլար, Ռուսաստանը՝ 502,1 մլն ԱՄՆ դոլար և Թուրքիան՝ 275,5 մլն ԱՄՆ դոլար։
Արտահանման առաջին տասնյակում, ինչպես և նախորդ տարիներին, պղնձի հանքաքարերն ու խտանյութերը շարունակում են մնալ 750,1 մլն ԱՄՆ դոլար։
Երկրորդ տեղում ֆեռոհամաձուլվածքներն են՝ 414,8 մլն ԱՄՆ դոլար։
Մինչդեռ 3-րդ տեղը զբաղեցնում են բնական խաղողի գինիները՝ 214,9 մլն ԱՄՆ դոլար։
«Սա եկամուտ է, որն ուղղակիորեն գնում է գյուղացիների ընտանիքին», — ասել էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան։
Ըստ Թուրանովայի՝ գնաճը հսկայական է, գործազրկության մակարդակը բարձր է, և դա չի կարող հավասարակշռել։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր