Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ այսօրվա դրությամբ երկրում գրանցվել է «օմիկրոն» շտամով վարակման 24 դեպք։
Համակարգող նիստից հետո Գաբունիան հայտնել է, որ վարակվածների վիճակը հիմնականում գնահատվում է միջին ծանրության:
«Թիրախային խմբում գտնվում են 20-45 տարեկան անձինք, վարակը կարող է տարածվել նաև երեխաների շրջանում։ «Օմիկրոն» շտամով վարակվածների մեծ մասը պատվաստված են։ Վարակի տարածման տեմպը կարող է արագանալ հունվարի 15-ից հետո» — նշել է վարակաբանը։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն նշել է, որ Վրաստանում նոր շտամով վարակված քաղաքացիները բժշկական վերահսկողության ներքո են գտնվում, ևս 53 անձ այժմ հոսպիտալացված է, նրանց մոտ «օմիկրոն»-ով վարակվածությունը դեռևս չի հաստատվել։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր