Վրաստանում 1000 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորս դեղաչափով։ Այդ մասին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն։
«Սրանք հիմնականում այն քաղաքացիներն են, ովքեր պատվաստվել են Sinopharm-ով և Sinovac-ով և ճանապարհորդում են երկրներ, որոնք դեռ չեն ճանաչել որոշակի պատվաստանյութեր և պահանջում են FDA-ի կողմից հաստատված պատվաստանյութեր»,- ասել է Ամիրան Գամկղրելիձեն։
Գամկղրելիձեն նաև նշել է, որ ինչ-որ պահի անհրաժեշտ կլինի չորրորդ չափաբաժնի ընդունումը։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր