«Astrazeneca» և «Pfizer» պատվաստանյութերի խթանիչ դոզաների միջև ինտերվալը կարող է ավելի կրճատվել: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:
Ըստ Գամկղրելիձեի՝ ներկայումս այս պատվաստանյութերով պատվաստվածները կարող են ստանալ երրորդ, խթանիչ դոզան երկրորդ ներարկումից հետո 5 ամսվա ընթացքում: Այնուամենայնիվ, ելնելով կորոնավիրուսի նոր շտամի տարածման սպառնալիքից՝ իմունականխարգելման խորհուրդը կքննարկի խթանիչ դոզայի ընդմիջման կրճատումը:
«Հնարավոր է, «Pfizer»-ի և «Astrazeneca»-ի խթանման ժամկետը 5 ամսից նվազեցնեցվի։ Բուստեր դոզայի ընդունումը նոր շտամի դեմ ամենակարևոր զսպիչ միջոցներից մեկն է»,- ասել է Ամիրան Գամկղրելիձեն:
Ինչ վերաբերում է «Sinopharm»-ով և «Sinovac»-ով պատվաստվածներին, ապա նրանք երկրորդ ներարկումից 3 ամիս հետո կարող են խթանիչ պատվաստում կատարել։
Նշենք նաև, որ այս պահին Վրաստանում պատվաստվել հնարավոր է «Sinopharm», «Sinovac» և «Pfizer» պատվաստանյութերով։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր