Թբիլիսիի «Դեդա էնա» այգում կանցկացվի Ամանորյա տոնավաճառ, որը կբացվի դեկտեմբերի 24-ին և կտևի մինչև հունվարի 14-ը։
«Տաք հագնվե’ք, մի’ մոռացեք գլխարկներն ու շարֆերը, դիմակներով թաքցրեք ցրտից ձեր թեթևակի կարմրած քթերը և միացեք: Գինով տաքացրեք ձեր ձեռքերը, իսկ նոր տարվա ցուրտ օրերը՝ ամենակախարդական իրադարձություններով»,- ասվում է տոնավաճառի գովազդում։
Ամեն օր տեղի կունենան միջոցառումներ, որոնք կուղղորդվեն երաժշտությամբ, հանդես կգան հայտնի խմբերն ու դիջեյները։ Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ կպահպանվեն առողջապահության նախարարության կողմից սահմանված հակահամաճարակային կանոնակարգերը։
Նշենք, որ արդեն երրորդ տարին է, ինչ Թբիլիսիում անցկացվում է Ամանորյա տոնավաճառ։ Այն իրականցվում է Թբիլիսիի քաղաքապետարանի և Քաղաքային տնտեսական զարգացման ծառայության աջակցությամբ։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր