Վրաստանը շարունակում է հաղթահարել կորոնավիրուսի 5-րդ ալիքը: Չնայած երկրում ստեղծված ծանր կորոնավիճակագրությանը՝ նախկին ամիսներին պատվաստման ցածր դինամիկա էր նկատվում:
Օրականում միջինում գրանցվում է կորնավիրուսով վարակման 2000 և ավելի նոր դեպք:
Այսօր գրանցվել է 1 296 նոր դեպք: Գրանցված դեպքերի քանակով առաջատարը շարունակում է մնալ մայրաքաղաք Թբիլիսին, մասնավորապես այսօր գրանցվել է 600 նոր դեպք:
Կորոնաիրավիճակը մյուս շրջաններում հետևյալն է.
- Իմերեթի՝ 197,
- Աջարիա՝ 122,
- Քվեմո Քարթլի՝ 85,
- Կախեթի՝ 71,
- Սամեգրելո-Զեմո Սվանեթի՝ 64,
- Շիդա Քարթլի՝ 56,
- Գուրիա՝ 34,
- Մցխեթա-Մթիանեթի և Սամցխե Ջավախեթի՝ 31,
- Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ 5:
Նշենք նաև, որ այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի նոր «օմիկրոն» շտամով վարակման երկու դեպք։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր