Վրաստանի պետական անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալությունը կեղծ ատեստատներ, դիպլոմներ պատրաստելու և վաճառելու մեղադրանով մի խումբ քաղաքացիների է ձերբակալել:
Այս մասին նոյեմբերի 29-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում հայտարարել է կառույցի մամուլի ծառայության աշխատակիցը, տեղեկացնում է վրաստանյան«Interpressnews.ge» լրատվական գործակալությունը:
Օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում ձերբակալվել են Գարդաբանիի շրջանի 4 քաղաքացի, այդ թվում՝ «Իբերիա» համալսարնի տնօրենը և շրջանային ղեկավարության աշխատակիցներից մեկը:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ «Իբերիա» համալսարանի տնօրենը մեկ այլ քաղաքացու օգնությամբ վաճառելու նպատակով պատրաստել են Վրաստանի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանի, ինչպես նաև այլ համալսարանների տարբեր ֆակուլտետների կեղծ դիպլոմներ: Նրանք կեղծ դիպլոմների համար պահաջել են 3500 ԱՄՆ դոլար:
Կեղծ փաստաթղթի պատրաստման և վաճառման մեղադրանոքով հարուցվել է քրեական գործ Վրաստանի քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, ինչը ենթադրում է մինչև 3 տարի ազատազրկում: