Դեկտեմբերի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 123 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 901 202-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 4 215 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 849 090 մարդ։
Վարակից մահացել է ևս 39 մարդ, ընդհանուր՝ 12 918:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 6.34%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 7.39%, վերջին 7 օրվանը՝ 6.89%: