Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսել կատարած այցի ընթացքում հանդիպել է Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալլասի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի կառավարությունը։
Հանդիպմանը կարևորվել են երկու երկրների միջև առանձնահատուկ բարեկամական հարաբերությունները և Էստոնիայի ամուր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև երկրի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման գործընթացին։
«Մենք ընդգծել ենք Էստոնիայի սերտ գործընկերությունը և զգալի աջակցությունը զարգացման համագործակցության շրջանակներում, ինչը նպաստում է վրացական հաստատությունների մերձեցմանը եվրոպական չափանիշներին:
Նշվել են հաջողված համագործակցությունները նորարարության, թվային տեխնոլոգիաների և կրթության, ինչպես նաև պաշտպանության ոլորտներում: Ընդգծվել է տնտեսական համագործակցության հետագա խորացման կարևորությունը և այդ առումով առկա ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ վրացական կողմն ակնկալում է գագաթնաժողովի քաղաքական հռչակագրում նշել այնպիսի կարևոր հարց, ինչպիսին է աստիճանական ինտեգրումը ԵՄ միասնական շուկային, ինչպես նաև ԵՄ-ի հետ տրանսպորտի, էներգետիկայի և թվային կապի ամրապնդումը, այդ թվում՝ առավելագույնի հասցնելը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Վրաստանի օկուպացված տարածքներում անվտանգության և հումանիտար ծանր իրավիճակը, ինչպես նաև Վրաստանի կառավարության խաղաղության քաղաքականությունը։
Կայլա Կալլասը վերահաստատել է Էստոնիայի ամուր աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր