Ադրբեջան աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հանդիպել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին։
Ըստ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության՝ հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում Վրաստանի դեսպան Զուրաբ Պատարաձեն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Ադրբեջանի միջև բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև տնտեսական կապերը, այդ թվում առևտրի, տրանսպորտի, արդյունաբերության և այլ ոլորտներում։
Քննարկվել է նաև Վրաստանի և Ադրբեջանի մասնակցությունը տարածաշրջանային և գլոբալ նշանակության նախագծերին, ինչպիսիք են՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Հարավկովկասյան գազատարը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին և այլն:
Կարևորվել են Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված շարունակական բնույթ կրող բիզնես ֆորումները, և դրանց նշանակությունը այս երկրների համար։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր