Վրաստանում 2021 թվականի նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ կենսապահովման նվազագույն մակարդակը նվազել է 0,5 լարիով։
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ անցած ամիս աշխատունակ տարիքի տղամարդկանց կենսապահովման մակարդակը կազմել է 223,7 լարի, մինչդեռ 2021 թվականի հոկտեմբերին այդ ցուցանիշը կազմել է 224,2 լարի։
Տվյալների համաձայն, 2020 թվականին նույն ժամանակահատվածում կենսապահովման մակարդակը կազմել է 167,9 լարի։
Կենսապահովման մակարդակը սահմանվում է` հիմնվելով սննդի նվազագույն զամբյուղի վրա: Նվազագույն պարենային զամբյուղը պարունակում է սննդամթերքի այն քանակը, որն անհրաժեշտ է աշխատունակ տարիքի տղամարդու բնականոն կյանքի և աշխատունակության համար: Կենսապահովման պարենային զամբյուղը բաղկացած է 40 ապրանքներից` հաց, հացահատիկային մշակաբույսեր, միս, կաթնամթերք, բանջարեղեն և հրուշակեղեն:
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր