Delta ռազամական գիտատեխնիկական ընկերությունը ներկայացրել է Վրաստանում արտադրված նոր հետախուզական զրահամեքենա։ Այն ունի 300 ձիաուժ հզորությամբ շարժիչ և ապահովում է պաշտպանություն տարբեր տրամաչափի փամփուշտներից։
Ըստ Delta-ի՝ զրահամեքենան նախատեսված է յոթ զինվորականների համար, կարող է տեխնիկապես հաղթահարել 60 սանտիմետրանոց խրամատը, 40 սմ բարձրությամբ ուղղահայաց աստիճանը և 80 սմ խորությամբ ջրային խոչընդոտը։
Նախագծի համաձայն՝ նոր զրահամեքենայի վրա հնարավոր է տեղադրել տարբեր հետախուզական և հեռակառավարվող մարտական սարքավորումներ:
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր