Ախալքալաքում 40-ն անց տղամարդը ներխուժել է նախկին կնոջ հայրական տուն, դանակահարել նրա հարազատներին: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին՝ Ախալքալաքի շրջանի Փոքր Սամսար գյուղում:
Ըստ առկա տեղեկության, վնասվածքներ են ստացել ընտանիքի 4 անդամները, այդ թվում՝ 8 ամսական երեխան: Տուժածներին տեղափոխել են Ախալքալաքի և Թբիլիսիի հիվանդանոցներ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները տղամարդուն բերման են ենթարկել: Փաստի առիթով հետաքննությունն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 19-108 հոդվածի համաձայն՝ կանխամտածված սպանության փորձ։
Նշենք, որ մեղադրյալը վերջին շրջանում ձերբակալված է եղել ընտանեկան բռնության մեղադրանքով։ Դեպքից հետո տուժած կինը ծնողների տուն էր վերադարձել։
Ժաննա Չոգանդարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր