2021-2022 ուսումնական տարվա համար Վրաստանի դպրոցներում ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 30-ից և կշարունակվեն մինչև հունվարի 17-ը: Այս մասին հայտնել է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը։
Նշվում է, որ 2021 թվականի վերջին ուսումնական օրը կլինի դեկտեմբերի 29-ը։
Ըստ տեղեկության, դպրոցների մեկնարկի և սեզոնային արձակուրդների ժամանակացույցը սահմանվում է նախարարի հատուկ հրամանով, ըստ որի՝ ձմեռային արձակուրդները կտևեն դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 15-ը: Եվ քանի որ 2022-ի հունվարի 15-16-ը շաբաթ և կիրակի է, ուսումնական գործընթացը կվերսկսվի հունվարի 17-ին՝ երկուշաբթի։