Կանանց դեմ բռնությունը՝ օմբուդսմենի տեսադաշտում

Լուսանկարը՝ on.ge

2021 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում (հունվար-սեպտեմբեր) սպանվել է 13 կին, որից 5-ը կենցաղային հանցագործության, իսկ 8-ը՝ այլ դրդապատճառներով։ Այս մասին հայտարարել է Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան։

Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված ճեպազրույցում Լոմջարկան պարզաբանել է, որ այս տարի տեղի է ունեցել նաև 20 կնոջ նկատմամբ սպանության փորձ, որից 11-ը կատարվել է ընտանեկան հանցագործության հատկանիշներով։

«Տագնապալի է, որ ԼԳԲՏ մարդկանց կյանքն ու առողջությունը դեռ վտանգված է, ինչի մասին վկայում են անցյալ տարի նրանց վրա հարձակումները։ Մահվան սպառնալիքները, գրասենյակներին վնասելը և ԼԳԲՏ իրավապաշտպանների դեմ ուղղված այլ իրավախախտումները դառնում են գրեթե ամենօրյա», — ասել է Լոմջարիան։

Բացի այդ, օմբուդսմենի գնահատմամբ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավական կարգավիճակի պաշտպանությունը մնում է մարտահրավեր, իսկ նոր կորոնավիրուսի համաճարակի հետ կապված մարտահրավերները լրացուցիչ խնդիրներ են ստեղծել։

«Այս մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը, զբաղվածության հեռանկարները վատթարացել են։ Նրանցից ոմանք դեռևս մնացին համաճարակին ի պատասխան մշակված պետության հակաճգնաժամային տնտեսական ծրագրից դուրս»,- ասել է Լոմջարիան։

Օմբուդսմենը նաև նշել է, որ այս տարի Վրաստանի խորհրդարանը վավերացրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը, որը կարևոր է միջազգային մեխանիզմներով այդ անձանց իրավունքների պաշտպանության ապահովման համար։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի իրականացման համար միջգերատեսչական համակարգող կոմիտեի ստեղծումը նույնպես պետք է ողջունի Վրաստանի կառավարությունը:

Ըստ Լոմջարկայի, բռնության ենթարկված երեխաների կանխարգելման, արդյունավետ արձագանքման, պաշտպանության և աջակցության թերությունները բացասաբար են անդրադառնում խնդրի մասշտաբի վրա։ Երեխաների պաշտպանության համակարգի մարտահրավեր ներից առաջնայինը շարունակում են մնալ նպատակային ծրագրերի ձախողումը, մարդկային ռեսուրսների պակասը և կանխարգելիչ միջոցառումների բացակայությունը։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր