Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հրաժարական տվեց։ Այս մասին նա քիչ առաջ հայտարարեց հատուկ հրավիրված ասուլիսի ժամանակ։
Տիկարաձեի խոսքով, նա կշարունակի աշխատել իշխող կուսակցության քաղխորհրդում՝ առողջապահության ոլորտում։
Տիկարաձեն շնորհակալություն հայտնեց թիմակիցներին, բուժանձնակազմին և խոսեց ոչ վաղ անցյալում առողջապահության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների մասին։
«Մենք նախկինում ամեն ինչ արել ենք՝ արժանավայել ու ճիշտ քայլեր ձեռնարկելու համար»,- հայտարարել է Տիկարաձեն։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր