Վրաստանից Հայաստան մուտք գործելու կանոնակարգում կրկին փոփոխություններ են արվել: Ըստ ՀՀ կառավարության դեկտեմբերի 6-ին հրապարակված որոշման՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձիք սահմանին կրկին կկարողանան թեստ հանձնել:
Ըստ որոշման, եթե օտարերկրյա քաղաքացին չունի պատվաստման վերաբերյալ սերտիֆիկատ, ապա ՀՀ մուտք գործելիս կամ պետք է ունենա PCR թեստի բացասական արդյունքով ժամկետի մեջ փաստաթուղթը, կամ հնարավորություն ունի թեստ հանձնել հենց սահմանին:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ կառավարության որոշման համաձայն Հայաստանի տարածք մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների համար հանվել էր թեստ հանձնելու հնարավորությունը և եթե նախկինում Հայաստան մուտք գործելիս բոլորը PCR թեստը կարող էին սահմանին հանձնել, կամ օդանավակայանում, ըստ ՀՀ կառավարության նոր փոփոխությունների դա կարող էին անել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: