Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով պատվաստվել է 12194 մարդ։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ դեկտեմբերի 7-ի դրությամբ ընդհանուր առմամբ իրականացվել է 2,251,150 պատվաստում։ Առնվազն 1 դոզայով պատվաստվել է 1,205,262 մարդ՝ չափահաս բնակչության 42,4%-ը։
Ներկա դրությամբ Վրաստանում ամբողջությամբ պատվաստված է 1 023 779 մարդ՝ չափահաս բնակչության 35,8%-ը։
Նշենք, որ Վրաստանում հնարավոր է պատվաստվել 3 պատվաստանյութով՝ Pfizer, Sinopharm և Sinovac։
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր