Թբիլիսիի քաղաքային դատարանը 15-ամյա երիտասարդի սպանության գործով ձերբակալված երկու անչափահասների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է ազատազրկումը։ Քաղաքային դատարանը որոշումը կայացրել է դեկտեմբերի 6-ին, երեկոյան։
Դեկտեմբերի 4-ին Սանզոնայում 15-ամյա տղա է սպանվել։ Գործով ձերբակալվել են երկու անչափահասներ, մեկին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության, մյուսին՝ ծանր հանցագործության մասին իրավապահ մարմիններին չհայտնելու համար։
Ըստ այդմ՝ առաջինին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասի «Բ» ենթակետով (անչափահասի դիտավորյալ սպանություն), իսկ երկրորդին՝ Վրաստանի ՔՕ-ի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (ծանր հանցագործության մասին չհայտնել իրավապահ մարմիններին):
Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր