Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը, բացի տպագիր դասագրքերից, աշակերտներին կառաջարկի նաև էլեկտրոնային դասագրքեր։
Կրթության նախարարության նախադպրոցական և հանրակրթության զարգացման վարչության պետի տեղակալ Մարիամ Չիկոբավայի խոսքով, էլեկտրոնային դասագրքերի վրա աշխատանքն արդեն սկսվել է, այն կընդգրկի բոլոր առարկաները։
«Մենք աշակերտներին կտրամադրենք հարստացված ռեսուրս։ Ինչպես ասացի, սա նախատեսված է բոլոր առարկաների համար, բայց ոչ բոլոր դասագրքերը կարող են սկզբից մինչև վերջ թվայնացվել»:
Նշենք, Էլեկտրոնային դասագրքերի մասին խորհրդարանում «Նախարարի ժամ» ձևաչափի ընթացքում, իր ելույթում հայտարարել էր Վրաստանի Կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին։ Նա նշել էր, որ նախարարությունը, ելնելով արտասահմանյան լավագույն փորձից, ակտիվորեն աշխատում է լրացուցիչ կրթական ռեսուրսների մշակման ուղղությամբ։ Վերջին երկու ամսում մշակվել են դասագրքերի գնահատման նորացված չափորոշիչներ և աշխատանքներ են սկսվել էլեկտրոնային դասագրքեր ստեղծելու ուղղությամբ։