Առողջապահության նախարարության աշխատանքի տեսչական վարչության ղեկավար Բեկա Փերաձեի խոսքով, Վրաստանում «կանաչ անձնագրերի» ներդրումից հետո գործակալությունը ստուգել է 2000 օբյեկտ և տուգանել 5-ին։
Փերաձեի խոսքով՝ ստուգված օբյեկտների մեծ մասը պահպանում է «կանաչ անձնագրի» հետ կապված կանոնները։ Այս կանոններին չհամապատասխանող օբյեկտների մեծ մասի համար Աշխատանքի տեսչությունը միայն զգուշացում է արել:
«Բիզնեսի հիմնական մասը պատրաստ է ընդառաջել «կանաչ կարգավիճակ» ունեցող անձի համար սահմանված կարգին։ Կան նաև որոշ մարտահրավերներ, բայց անցյալ շաբաթ մենք հիմնականում սահմանափակվում էինք առաջարկություններով: Մենք սովորեցրել և առաջարկել ենք տարբեր բիզնես օբյեկտների, թե ինչպես ճիշտ իրականացնել այս գործընթացը»,- պարզաբանել է Փերաձեն:
Փերաձեն նաև նշել է, որ աշխատանքի տեսչությունը շարունակում է վերահսկել բիզնես օբյեկտները ողջ երկրում՝ կապված «կանաչ անձնագրերի» հետ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ից Վրաստանի ողջ տարածքում պարտադիր է դարձել այսպես կոչված «կանաչ անձնագիրը»։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր