Սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել է 15 հազար տոննա մանդարին, որի արժեքը կազմել է 7,4 մլն ԱՄՆ դոլար։ Այդ մասին տեղեկություն է տարածել Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարությունը։
Ըստ նախարարության՝ մանդարինի արտահանման ծավալը նշված ժամանակահատվածում աճել է 73%-ով, իսկ արտահանման արժեքը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 74%-ով։
2021 թվականին մանդարին է արտահանվել.
- Ռուսաստան՝ 9 797 տոննա,
- Հայաստան՝ 3 089 տոննա,
- Ուկրաինա՝ 1 451 տոննա,
- Մոլդովա ՝ 241 տոննա,
- Ղազախստան՝ 102 տոննա,
- Սլովենիա ՝ 91 տոննա,
- Ղրղըզստան՝ 80 տոննա,
- Բելառուս՝ 40 տոննա,
- այլ երկրներ՝ 76 տոննա:
Նշենք նաև, որ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Վրաստանից արտահանվել էր 478 տոննա մանդարին՝ 383 տոննան արտահանվել էր Հայաստան։
Իսկ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում ամենաշատ մանդարինն արտահանվել էր ՌԴ՝ 1 703 տոննա։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր