2021 թվականի երրորդ եռամսյակում բիզնես ոլորտում միջին ամսական աշխատավարձը կազմել է 1455,5 լարի, ինչը 149,7 լարիով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին տեղեկությունը տարածում է Ազգային վիճակագրական ծառայությունը։
Ըստ Geostat-ի տվյալների՝ ոլորտում կանանց աշխատավարձը կազմել է 1 143,6 լարի, ինչը 145,2 լարիով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Միջին ամսական աշխատավարձը՝ ըստ ձեռնարկությունների չափի, հետևյալն է.
- խոշոր բիզնես՝ 1 484,2 լարի,
- միջին բիզնես՝ 1 703,8 լարի,
- փոքր բիզնես՝ 1 253,7 լարի։
Geostat-ի տվյալներով՝ 2021 թվականի երրորդ եռամսյակում բիզնես ոլորտի շրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38,5 տոկոսով և կազմել 40,5 մլրդ լարի։ Ընդհանուր շրջանառության 60,5 տոկոսը բաժին է ընկնում խոշոր բիզնեսին, 18,0 տոկոսը՝ միջին, 21,5 տոկոսը՝ փոքր բիզնեսին։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր