2021 թվականի նոյեմբերին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,6 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 12,5 տոկոս։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի վիճակագրական ազգային ծառայությունը (Geostat)։
Ըստ Geostat-ի՝ պարենային և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 0,6 տոկոսով, ինչն արտացոլվել է ամսական 0,22 տոկոսային գնաճով։
Ինչ վերաբերում է հիմնական գնաճին, ապա, 2021 թվականի նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ցուցանիշը կազմել է 6,1 տոկոս, առանց ծխախոտի տարեկան հիմնական գնաճը նույնպես սահմանվել է 6,1 տոկոս։
Geostat-ի տվյալների համաձայն՝ գներն աճել են հետևյալ ենթախմբերում.
- կաթ, պանիր և ձու (4,4 տոկոս),
- հաց և հացաբուլկեղեն (1,5 տոկոս),
- սուրճ, թեյ և կակաո (1,3 տոկոս),
- ձեթ և ճարպ (1,0 տոկոս),
- շաքարավազ, ջեմ և այլ քաղցրավենիք (0,9 տոկոս):
Միաժամանակ նվազել են բանջարեղենի (-5,1 տոկոս), ինչպես նաև մրգի և խաղողի (-2,6 տոկոս) գները։
Տրանսպորտային խմբում գներն աճել են 1,7 տոկոսով՝ արտացոլելով ընդհանուր ցուցանիշի 0,22 տոկոսային կետով աճը։ Անձնական տրանսպորտային միջոցների շահագործման գներն աճել են 2,4 տոկոսով։ Կահույք, կենցաղային իրեր, տնային խնամք՝ 1,0 տոկոս աճ՝ արտացոլելով ամսական գնաճի 0 05 տոկոսային կետով աճը:
Geostat-ի տվյալներով գներն աճել են նաև հետևյալ ենթախմբերում.
- կահույք, կենցաղային իրեր, գորգեր և հատակի այլ ծածկույթներ (2,3 տոկոս),
- ապակյա սպասք, սպասք և կենցաղային սպասք (2,1 տոկոս),
- կենցաղային ապրանքներ և ծառայություններ (2,0 տոկոս):
Տարեկան գնաճի ձևավորման վրա հիմնական ազդեցությունն է ունեցել հետևյալ խմբերի գների փոփոխությունը. պարենային ապրանքներ և ոչ ոգելից խմիչքներ՝ 17,0 տոկոսով, որն արտացոլվել է տարեկան գնաճում 5,35 տոկոսային կետով.
- ձեթ և յուղ (27,7 տոկոս),
- բանջարեղեն և այգեգործություն (26,2 տոկոս),
- հաց և հացաբուլկեղեն (20,4 տոկոս),
- կաթ, պանիր և ձու (17,9 տոկոս), շաքարավազ, մուրաբա և այլ քաղցրավենիք (17,4 տոկոս),
- ձուկ (16,0 տոկոս),
- մրգեր և խաղող (15,5 տոկոս),
- հանքային և աղբյուրի ջուր, զովացուցիչ ըմպելիքներ և բնական հյութեր (13,6 տոկոս),
- միս և մսամթերք (10,7 տոկոս),
- սուրճ, թեյ և կակաո (6,9 տոկոս)։
Բնակարան, ջուր, էլեկտրաէներգիա, գազ, այս խմբում արձանագրվել է գների 11,5 տոկոս աճ, որն արտացոլվել է տարեկան գնաճում 1,68 տոկոսային կետով.
- էլեկտրաէներգիա, գազ և այլ վառելիքներ (14,2 տոկոս),
- բնակարանների ընթացիկ սպասարկում և վերանորոգում (7,2 տոկոս),
- ջրամատակարարում և բնակարանների հետ կապված այլ ծառայություններ (4,5 տոկոս):
Միևնույն ժամանակ, ըստ Geostat-ի, գները նվազել են փաստացի բնակարանային հարկի գծով՝ 2,0 տոկոս։
Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր