«Վիրահայերի միությունն» արդեն 7-րդ անգամ կանցկացնի ամենամյա դարձած Փարաջանովի անվան նկարների մրցույթը, որի մասնակցության հայտերի ընդունումն արդեն մեկնարկել է ու կտևի մինչև դեկտեմբերի 20-ը:
«Վիրահայերի Միությունը» հրավիրում է մասնակցել Սերգեյ Փարաջանովի անվան մրցույթին, որը տեղի կունենա աշխարհահռչակ կինոռեժիսորի ծննդյան օրը` հունվարի 9-ին։ Մասնակցության նպատակով անհրաժեշտ է նկարահանել պատրաստված աշխատանքն ու տեղադրել ֆեյսբուքյան նշված միջոցառման նկարների համապատասխան բաժնում։ Նմուշի տեսքով հնարավոր է ներկայացնել նկար կամ կոլաժ»,- նշված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:
Մրցույթին մասնակցելու նպատակով, անհրաժեշտ է պահպանել համապատասխան չափսերը` 50/60 սմ, նկարը տեղադրելիս նշել հեղինակի անուն ազգանունը և նմուշի անվանումը։
Կից ներկայացնում ենք միջոցառման էջի հղումը։
Նախորդ տարվա մրցույթի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։